Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները որդուն և վերջինիս կնոջը մեղադրելով «ինքնասպանություն» գործած հորը սպանելու մեջ` ապօրինի պահել են բաժնում, ծեծի ենթարկել

Մայիս 21,2015 16:06

Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:

2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռևս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու և ինքնասպանություն ձևացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից: Այնուհետև ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են և տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տևական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաև բռնություն:

Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031