Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ անձի անուն-ազգանունից, եթե կա խուզարկության հիմք, դա պիտի տեղի ունենա»․ Արփինե Սարգսյանը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին

Նոյեմբեր 04,2026 11:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ապրում ենք ծուռ հայելիների երկրում, տիկին Սարգսյան․ փողկապներով եկել լուրջ-լուրջ խոսում ենք, բայց զուգահեռ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է։ Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում, ինչքան էլ քննչականը մտնում, խուզարկում-խուզարկում է, մի 3-4 հարկ չի հասցնում խուզարկի, ամեն անգամ մտնում խուզարկում է։ Ծուռ հայելիների երկրում ենք ապրում, տիկին Սարգսյան։ Դուք այստեղ գեղեցիկ զեկուցում եք, ներկայացնում եք, վերջերս շատ էիք խոսում բռնության դեպքերի մասին, երեկ ձեր գործընկերուհի արդարադատության նախարարը տեսախցիկների առաջ՝ ի լուր հայ ժողովրդի, ասում է՝ Գեղամ Մանուկյանը գլուխը պատին է տվել, Արթուր Խաչատրյանը գլուխը պատին է տվել, այստեղ նստած ընդդիմադիր պատգամավորները գլուխները պատին են տվել, որովհետև համարում են, որ Սահմանադրությունն Ալիևի պահանջով է մշակվել»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Կարապետյանների տան խուզարկությանը՝ Արփինե Սարգսյանն ասաց․ «Իրավական ստանդարտ պրոցեսներ են, քննիչի կողմից կա կայացված համապատասխան որոշում։ Ոստիկանությունն այս պրոցեսում աջակցող դերակատարում ունի, և ցանկացած իրավիճակում, անկախ անձի անուն-ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, խուզարկությունները պիտի տեղի ունենան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել