Լրահոս
Օրվա լրահոսը

Լոբին նաեւ բուժիչ հատկություն ունի

Հունիս 06,2015 11:30

Լոբու սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք իրենց հերթին բաղկացած են կյանքի համար շատ անհրաժեշտ ամինաթթուներից, ածխաջրատներից, ճարպերից, B եւ C վիտամիններից, կալիումի աղերից եւ ֆոսֆորից։ Կանաչ լոբին պարունակում է գլոբուլին (արյան պլազմայի սպիտակուց է, որը կապվում է սեռական հորմոնների հետ եւ մասնակցում է արյան շրջանառությամբ դրանց տեղափոխմանը), ամինաթթուներ, ցելյուլոզա, վիտամիններ։

Ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ունի միզամուղ, արյան ճնշումն իջեցնող, շաքարի պարունակությունն արյան մեջ կարգավորող ազդեցություններ։
Կիրառվում է ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, հիպերտոնիայի, սրտային բնույթի այտուցների, խրոնիկական ռեւմատիզմի, հոդատապի, երիկամի բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Մեծ նշանակություն ունի լոբու օգտագործումը շաքարախտը բուժելիս։

lobi2

20 գ մանրացված չոր հումքը մեկ լիտր ջրում եփել։ Եռացնել ստացված եփուկը (մոտ 0,5 լիտր), խմել օրվա ընթացքում, մաս-մաս, հավասար չափերով։ Այս ձեւով պատրաստված եփուկը օգտակար է շաքարախտի` հատկապես թեթեւ ձեւերի ժամանակ։ Շաքարախտը բուժելու համար շատ լավ է, երբ պատրաստվում է եփուկ՝ լոբու եւ հապալասենու տերեւների խառնուրդից, հավասար քանակությամբ։ 2 ճաշի գդալ այդ հումքից եփում են 2 բաժակ ջրում եւ օգտագործում 1/3 բաժակ, օրական 4-5 անգամ։ Լավ կլինի, եթե այս պատրաստի խառնուրդին ավելացվի նաեւ դափնու տերեւ։

Մաշկի էկզեմաների ժամանակ օգտագործվում է լոբուց ստացված ալյուրը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930