Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ Բաղրամյան պողոտայում, եւ Ազատության հրապարակում քիչ թվով մարդիկ կան

Հունիս 29,2015 16:39

Ազատության հրապարակում այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի քիչ թվով անդամներ են հավաքված: Խմբի անդամները մեզ հետ զրույցում ասացին, որ մի փոքր ուշ՝ երեկոյան բոլորը կհավաքվեն, հիմա, այս ժամին շատերն աշխատանքի են: Խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել, պատճառաբանելով, որ վաղն ասուլիս է տալու եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի:

Շուշանյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք անհնազանդության ավտոերթը իրենք են կազմակերպել, պատասխանեց՝ ոչ, իրենք որեւէ կապ չունեն դրա հետ:

Bagramyan_6 Bagramyan_5 Bagramyan_4 Bagramyan_2 Bagramyan_1 Bagramyan_8

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները միմյանց հետ զրուցելով նորից հաստատեցին այն միտքը, որ խումբը ճիշտ է վարվել, երբ կոչ է արել հեռանալ Բաղրամյան պողոտայից եւ պայքարը շարունակել Ազատության հրապարակում:

Այս պահին Բաղրամյան պողոտայում քիչ թվով մարդիկ են: Ի տարբերություն ակցիայի նախկին օրերի, այս պահին Բաղրամյան պողոտայում տարեց մարդիկ են: Բարիկադից այն կողմ քիչ թվով ոստիկաններ են: Ներկաներից մեկը քիչ առաջ նկատելով մեկ-երկու երիտասարդ աղջիկների, ասաց. «Հեսա 5-ին սկսում ենք, երեխեք ջան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «շատերն աշխատանքի են»…

    Նելլի ջան, դու գիտես որ ես յարգանքի պակաս չունեմ քո հանդէպ, սակայն ինչի՞ վրայ է հիմնուած լրագրական այս հաստատումը…

    կարող է լինել միայն ենթադրութիւն

    մինչ, շատ աւելի հաւանական է որ այդ «շատերը» գացած են… քնելու

    որպէսզի պատրատստուեն յաջորդ գիշերուայ բացօդեայ party-ին համար

    աշխատող անձը իր ժամանակը օրերով փողոցը չի անցկացնի

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930