Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները

Հուլիս 21,2015 12:48

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարում վարչական շրջանից երկրորդ հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող 25 երեխաներին են այցելել նաև իրենց ծնողները, ովքեր տեղում ծանոթացել են երեխաների համար ճամբարում ստեղծված պայմաններին ու նրանց առօրյային:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031