Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Առաջին փուլում դուք ընտրում եք պառլամենտ, երկրորդ փուլում՝ կառավարություն». «Ա1+»

Հուլիս 21,2015 12:54

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ըստ սահմանադրագետ Հրայր Թովմասյանի, շռայլ է ապագա ընդդիմության հանդեպ. «Ընդդիմությունը ունի մի հատ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, բոլոր հանձնաժողովների նախագահների տեղերում ինքը համամասնորեն ներկայացված լինելու իրավունք ունի, ըստ իր տեղերի, ամենակարեւորը, ինքը ունի քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք»։

Քննիչ հանձնաժողովների փոխարեն այսօր կան ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են խորհրդարանի որոշմամբ, սակայն կարող են տապալվել մեծամասնության քվեարկությամբ։ Ըստ Հրայր Թովմասյանի, նոր փաթեթում ընդդիմությունը շրջանցելու է Ազգային ժողովի որոշումը եւ ինքնուրույն է ձեւավորելու. «Եվ հանձնաժողովի նախագահն էլ ոչ թե մեծամասնությունից է լինելու, այլ էդ նախաձեռնողների ներկայացուցիչն է լինելու»։

Սակայն նոր փաթեթով խորհրդարանում կրկին լինելու է մեկ ջախջախիչ մեծամասնություն, որը դարձյալ ամեն ինչ քվեարկելու է ըստ հրահանգի եւ ընդդիմությունը ոչինչ շտկել չի կարող։ Պարոն Թովմասյանը համաձայն չէ. «Իհարկե, դուք եթե ուզում եք բոլոր օրենքները ընդունվեն բացարձակ մեծամասնությամբ, ոչ, բայց մենք ասում ենք՝ օրգանական այս օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Հանրաքվեի մասին օրենսգիրք, դատական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, առանց փոքրամասնության դու չես կարող»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031