Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Տերտերյանն ընդունեց Տ. Հրիսթեային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիս 21,2015 17:53

Հուլիսի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Վ. Տերտերյանը նախարարի և իր անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ առաքելության ընթացքում իրականացված արդյունավետ ծրագրերի և ԵՄ-ՏԿԱԻՆ սերտ համագործակցության համար.

-Ձեր թիմի և անձամբ Ձեր ներդրման շնորհիվ Եվրամիության հետ մեր համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և գործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար ստեղծված է արդյունավետ հարթակ,-նշեց Վ. Տերտերյանը,- ՏԿԱԻ նախարարությունն ամեն ինչ կանի առկա գործընկերային երկխոսությունը պահպանելու և զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով փոխնախարարին՝ իր դիվանագիտական առաքելության տարիներին կառուցողական համագործակցության համար, դեսպան Հրիսթեան համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաջորդ ղեկավարը ևս կնպաստի երկկողմ գործակցության ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ խնդրելով աջակցել նրան այս հարցում: Տ. Հրիսթեան վստահեցրեց, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Հանդիպման ընթացքում Վ. Տերտերյանը և Տ. Հրիսթեան քննարկեցին նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում մեկնարկած ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ավարտին Վ. Տերտերյանը հաջողություն մաղթեց Տրայան Հրիսթեային իր  հետագա գործունեության ընթացքում` համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոնում նա նույնպես կշարունակի պահպանել իր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031