Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բեռլինում բնակվում են մեծ թվով հայ հեղինակավոր բժիշկներ

Օգոստոս 06,2015 19:50

13 տարի Բեռլինում բնակվող գյումրեցի հաղորդավարուհի Ալիսա Ղալաչյանի փաստմամբ միայն Գերմանիայի մայրաքաղաքում տասնյակ հայտնի, հարգված հայ բժիշկներ կան, որոնք արդեն իսկ բացել են իրենց սեփական կլինիկաները:

«Իհարկե, հայերը տարբեր աշխատանքներ են կատարում Գերմանիայում, բայց Բեռլինում մեծ մասամբ հայ մտավորականներն են բնակվում, որոնք ուր էլ մտնեն աշխատանքի, անմիջապես հարգվում են, որովհետեւ աշխատասեր են, ջանասեր, երկիրն էլ ձգտվողին ուզածի պես աջակցում է: Ես 15 տարի շարունակ ապրում եմ Եվրոպայում, երկու տարի բնակվել եմ Հոլանդիայում, այնուհետ Գերմանիայում, նկատել եմ, որ Հայաստանից արտահոսք միշտ եղել է: Ինձ թվում էր, թե Գերմանիա չեն գա, որովհետեւ Գերմանիայում կեցության հարցը մի քիչ ավելի դժվար է լուծել, քան եվրոպական մյուս երկրներում, բայց վերջին շրջանում գաղթականների հոսքն ավելացել է, հիմա էլ Եվրոպա են տեղափոխվում Ռուսաստանում բնակվող հայերը»:

Մեր հարցին, թե Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, ազգային հողի վրա բախումներ լինո՞ւմ են հայերի ու թուրքերի միջեւ, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, Գերմանիայում շատ մեծ թիվ են կազմում թուրքերը, միայն Բեռլինում երեւի 8 միլիոն կլինեն (համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ Բեռլինի բնակչության թիվը չի գերազանցում 4 մլն-ը, Թուրքիայի քաղաքացիները ավելի քան 200 հազար են, բայց շատ են նաեւ Գերմանիայի քաղաքացիություն ստացած ազգությամբ թուրքերը- խմբ.), մանր կոնֆլիկտեր միշտ լինում են հայերի ու թուրքերի միջեւ: Օրինակ՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Գերմանիայի ողջ հայ համայնքը տարբեր քաղաքներում ցույցեր էր կազմակերպել: Բեռլինում, երբ հայկական դրոշները պարզած ու անմոռուկներով վերնաշապիկները հագած՝ քայլեցինք Ռայխստագի դիմացով, տեսանք, որ փողոցի մյուս կողմում թուրքերն էին ցույց կազմակերպել՝ բացականչելով, որ պրովոկացիա է, Հայոց Ցեղասպանություն չի եղել: Ոստիկանությունը լարված աշխատեց, որ բախումներ չլինեն, ու Փառք Աստծո՝ բախումներ չեղան, ոստիկանները հորդորեցին ճանապարհը փոխել, որպեսզի չհանդիպենք թուրքերին, ու կոնֆլիկտները չսկսվեին: Թուրքերը այդ պահին 2-3 անգամ շատ էին, քան մենք` հայերս»:

Իսկ թե ինչո՞ւ արտերկրում ապրող հայերն անտեսում են Սփյուռքի նախարարի հորդորը ու Հայաստան չեն վերադառնում, այս հարցի շուրջ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Այդ ինչպե՞ս թե «Իհարկե, Գերմանիայում շատ մեծ թիվ են կազմում թուրքերը, միայն Բեռլինում երեւի 8 միլիոն կլինեն…»

    Բեռլինի բնակչությունը 2013թ. դրությամբ 3,4 միլիոն էր, իսկ վիկիպեդիան ասում է, որ крупнейшим этническим меньшинством в Германии являются турки, количество которых составляет около 2,99 миллионов человек. При этом около 1,7 миллионов из них являются гражданами Турции и около 1,3 миллиона — гражданами Германии.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31