Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունները Քաշաթաղում

Սեպտեմբեր 14,2015 10:58

Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից ՏԻՄ ընտրություններ կայացան 44-ում, որից 3-ում՝ Ղազարապատ, Սոնասար և Գետափ, տեղի ունեցան միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 12-ում (Հոչանց, Մոշաթաղ, Միրիկ, Արտաշավի, Գողթանիկ, Տիգրանավան, Ձորափ, Արծվաշեն, Աղաձոր, Կումայրի, Երիցվանք և Կովսական)՝ ավագանու անդամների:

10 համայնքում (Աղավնո, Ծիծեռնավանք, Հակ, Լեռնահովիտ, Վակունիս, Արախիշ, Մամարք, Վուրգավան, Վարդաբաց, Ծոբաձոր) սեպտեմբերի 13-ին ընդհանրապես ընտրություններ չկայացան:

Ըստ Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Մնացականյանի տեղեկության՝ շրջանում գործեցին 48 ընտրատեղամաս: Բերձոր շրջկենտրոնում, Կովսականում (նաև՝ Դիցմայրի գյուղում), Գանձայում (Բազմատուսում), Մոշաթաղում (Հերիկում) աշխատեցին 2-ական տեղամասեր:

DSCN3495 DSCN3486

Ընտրողների ընդհանուր թիվը շրջանում կազմում է 6092 հոգի, որից ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամասեր էին այցելել և կատարել իրենց ընտրությունը 1046 ընտրող, 14-ի դրությամբ՝ 2580, 17-ի դրությամբ՝ 3713: Վերջնական արդյունքներով իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին 4457 քաշաթաղցի՝ ընտրողների 73,2 տոկոսը:

Արթուր Մնացականյանը նշեց, որ առավոտյան ժամը 8-ին բոլոր ընտրատեղամասերը բացվել են, և ընտրություններն ընթացել են նորմալ հունով:

Բերձորում համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարում էին 2 թեկնածու՝ գործող քաղաքապետ Արթուր Սահակյանը, որը 2 անգամ արդեն ընտրվել է և Արտյոմ Սարիբեկյանը:

DSCN3483 DSCN3504

Ավագանու անդամության համար հայտ էին ներկայացրել 16 թեկնածու: 2 ընտրատեղամասերում ընդհանուր քվեարկելու էին 1470 ընտրող:

Ընտրության օրը եղանք Բերձորի ընտրական տեղամասերում, թեկնածուների նախընտրական շտաբներում, Ներքին Սուս համայնքում: Բոլոր տեղերում էլ ասացին, որ ընտրություններն ընթանում են նորմալ, բարձր տրամադրությամբ, որևէ արտակարգ դեպք չի գրանցվել:

Նախնական տվյալներով Բերձորի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներից գործող քաղաքապետ Արթուր Սահակյանի օգտին քվեարկել են 456 հոգի, իսկ Արտյոմ Սարիբեկյանի օգտին՝ 594:

Այսպիսով Բերձորի քաղաքապետ է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Ռոբերտի Սարիբեկյանը՝ ծնված 1971 թվականին՝ Թբիլիսի քաղաքում:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930