Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը այցելել է մարտական զորամաս

Սեպտեմբեր 25,2015 12:58

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Ճամբարակում տեղակայված սահմանային զորամաս: Ուսանողներին էին միացել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Այցի ընթացքում ուսանողները նախ ծանոթացան զորամասի կառուցվածքին,եղան զորանոցներում, ծանոթացան զորամասի սպառազինության մեջ առկա մարտական տեխնիկային և տարբեր զինատեսակներին: Ինչպես նախորդ բոլոր նմանատիպ այցելությունների ժամանակ, այս անգամ ևս ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից զորամասը նվեր ստացավ համակարգչային սեղաններ, պրոյեկտոր, էկրան, աշխատանքային գործիքներ և այլ պարագաներ:

Զորամասին ծանոթությանը հաջորդեց այցելությունը զորավարժարան, որտեղ ուսանողները ծանոթացան հրաձգային զենքի կառուցվածքին, կրակելու հմտություններին, այնուհետև հնարավորություն ունեցան կրակել մարտական զենքերից:

Զորավարժարանից հետո հերթը զինվորական ճաշարանինն էր: Ուսանողներն ու ուսանողուհիները զինվորների հետ նստեցին նույն սեղանի շուրջ, համտեսեցին զինվորական կերակուրներն ու զրուցեցին զինվորական առօրյայից և հետաքրքրաշարժ զանազան այլ թեմաներից:

Հենց այսպիսի մտերմիկ ու ընկերական զրույցներով էլ ավարտվեց ուսանողների` անակնկալներով լի զորամասային այցը:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930