Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ

Դեկտեմբեր 10,2015 19:25

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի չափանիշներին: Նախարարը դիտարկել է կատարված աշխատանքների որակը, բժշկական սարքավորումների հագեցածությունը, զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031