Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Հունվար 01,2016 15:05

Արդեն երրորդ օրն անդադար տեղացող աննախադեպ ձյան պայմաններում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր արտակարգ ռեժիմով շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Համապատասխան հատուկ տեխնիկայի միջոցով գլխավոր և երկրորդական փողոցները մաքրելուն զուգահեռ, բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների ձնամաքրման, նաև աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումներում: Գործընթացը շուրջօրյա վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ընթացող աշխատանքները կանոնակարգվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031