Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենում 7 ինքնասպան ահաբեկիչների մասին տեղեկություն է ստացվել

Հունվար 01,2016 22:00

Մյունխենում անցած գիշեր անվտանգության աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել քաղաքում ծրագրվող ահաբեկչական հարձակման մասին:

Գերմանական աղբյուրների տեղեկություններով, խոսքը 7 ինքնասպան ահաբեկիչների մասին էր, որոնք առնչություններ ունեն «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման հետ: Ողջ գիշեր ծավալված ոստիկանական գործողությանը շուրջ 600 իրավապահ է մասնակցել։

Մյունխենի կենտրոնական երկաթուղային կայարանի, ինչպես նաև Պասինգ արվարձանում գտնվող կայարանի գործունեությունը դադարեցվել էր, ուղևորներն ու աշխատակիցները տարհանվել էին:

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031