Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային բարերար Հէրի Խաչատուրեան 125,000 դոլար կը նուիրէ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի աշխատանքներուն. Asbarez

Հունվար 09,2016 12:23

ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ.- Համայնքիս կազմակերպական աշխատանքներու ակունքներուն կանգնած Վարուժան Գունտաքճեան Երկուշաբթի, 28 Դեկտեմբերին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի գրասենեակ այցելեց եւ ԿԿի ներկայացուցիչ դոկտ. Վիգէն Յովսէփեանին յանձնեց ազգային բարերար Հէրի Խաչատուրեանի 125,000 տոլարի չէքը՝ իբրեւ նուիրատուութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125ամեակին առթիւ:

Ընդառաջելով բարերարի փափաքին՝ Կեդրոնական կոմիտէն այս գումարէն 25,000 տոլար փոխանցեց «Ասպարէզ»ին, իսկ մնացեալ հարիւր հազարը պիտի յատկացուի կուսակցութեան գործունէութեան տարբեր ոլորտներուն:

Հէրի Խաչատուրեանի անունով կը կոչուի Սան Ֆրանսիսքոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգ. վարժարանի համալիրը: Բարերարը մէկ միլիոն տոլար նուիրած էր այդ հայկական ամէնօրեայ վարժարանին:

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez  –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031