Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 25-ին բողոքարկվում էր առաջին ատյանի որոշումը՝ Գեւորգ Սաֆարյանին խափանման միջոց կալանք նշանակելը:
Քիչ առաջ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի առջեւ հավաքվածներին ասաց, որ իրենց միջնորդությունը մերժվել է, իսկ Գեւորգ Սաֆարյանը նիստին ներկա չի եղել:

«Դատարանը գտավ, որ այս փուլում ինքը չի կարող հիմնավոր կասկածի առնչությամբ մանրամասն հիմնավորումներ քննի: Մենք ասում էինք, որ ոստիկանների գործողությունները չէին կարող օրինական լինել, հետեւաբար հիմնավոր կասկածը բացակայում է այստեղ: Դատավորը խուսափեց այդ հանգամանքը քննության առնել, որովհետեւ եթե ոստիկանների գործողությունները օրինական չեն, արդեն Գեւորգի գործողությունների գնահատման խնդիր կա: Եթե ոստիկանների գործողությունները օրինական են, այդ դեպքում հիմնավոր կասկածն առկա է: Որպեսզի օրինական լիներ, պետք է երկու բան տեղի ունենար. օրինական որոշում, որ եթե եղեւնու զգեստով մուտքը Ազատության հրապարակ պետք է խոչընդոտեն, որովհետեւ այդպիսի որոշում կա եւ պետք է ոստիկանների գործողություններին գնահատական տրվեր: Բայց գնահատական չտրվեց: Մի հանգամանքի վրա, որ նախկինում կար հարուցված քրեական գործ, հավանականությունը բարձր է, որ Գեւորգը նոր հանցագործություն կկատարի»:
Կարդացեք նաև




Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































