Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը (Տեսանյութ)

Հունվար 25,2016 12:49

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 25-ին բողոքարկվում էր առաջին ատյանի որոշումը՝ Գեւորգ Սաֆարյանին խափանման միջոց կալանք նշանակելը:

Քիչ առաջ  Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի առջեւ հավաքվածներին ասաց, որ իրենց միջնորդությունը մերժվել է, իսկ Գեւորգ Սաֆարյանը նիստին ներկա չի եղել:

Tigran-HayrapetyanՏիգրան Հայրապետյանը նշեց, որ դատախազը հիմնավորումներ է բերել, սակայն իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել,  որ դատարանը համաձայն չի եղել այդ հիմնավորումներին:

«Դատարանը գտավ, որ այս փուլում ինքը չի կարող  հիմնավոր կասկածի առնչությամբ մանրամասն հիմնավորումներ քննի: Մենք ասում էինք, որ ոստիկանների գործողությունները չէին կարող օրինական լինել, հետեւաբար հիմնավոր կասկածը բացակայում է այստեղ: Դատավորը խուսափեց այդ հանգամանքը քննության առնել, որովհետեւ եթե ոստիկանների գործողությունները օրինական չեն, արդեն Գեւորգի գործողությունների գնահատման խնդիր կա: Եթե ոստիկանների գործողությունները օրինական են, այդ դեպքում հիմնավոր կասկածն առկա է: Որպեսզի օրինական լիներ, պետք է երկու բան տեղի ունենար. օրինական որոշում, որ եթե եղեւնու զգեստով մուտքը Ազատության հրապարակ պետք է խոչընդոտեն, որովհետեւ այդպիսի որոշում կա եւ պետք է ոստիկանների գործողություններին գնահատական տրվեր: Բայց գնահատական չտրվեց: Մի հանգամանքի վրա, որ նախկինում կար հարուցված քրեական գործ, հավանականությունը բարձր է, որ Գեւորգը նոր հանցագործություն կկատարի»:

Protest-5 Protest-2 Protest-3 Protest-4Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ դատարանը հաշվի է առել «Human Rights Watch» միջնորդությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ոստիկանապետին ուղղված. «Մենք հիմա ունենք, որ բոլոր պետական մարմինների կողմից Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բոլոր միջնորդություններն ու բողոքները մերժվեցին: Կարող ենք գրավ առաջարկել, ամենայն հավանականությամբ մոտակա ժամանակներում կդիմենք գրավ կիրառելու համար: Եթե գրավն էլ մերժվի, մեր կարծիքով, պետք է միանգամից դիմել  Եվրոպական դատարան, էլ չգնալ բոլոր ատյաններով ու սպասել, թե ինչ անհեթեթ որոշումներ կարող ենք ստանալ այդ ատյաններում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031