ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց մամուլում հրապարակված այն լուրը, որ իր օգնականը՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Մարտուն Մաթեւոսյանն ասաց նաեւ, որ դիմումի մեջ որեւէ պատճառ մատնանշված չէ. միայն նշված է՝ խնդրում եմ ազատել աշխատանքից:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետի որդին է:
Լուսանկարում՝ Տիգրան Խաչատրյանը 2015 թվականի հուլիսին ձերբակալվել էր Գորիսի «Սդղի գյոլում» ծեծկռտուքի գործով:
Սերժ Սարգսյանի բառապաշարից օգտվեմ. ԳՐՈՂԻ ԾՈՑԸ թե չի ազատվել: