Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանն ու «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող հարցեր

Ապրիլ 17,2024 22:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին:

Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ արդյունավետ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: