Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր կառույցի արտիստ

Փետրվար 25,2016 16:06

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պայմանագիր է կնքել եւ  դարձել Swiss Global Art Management Gart կազմակերպության արտիստ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին Երիտասարդական նվագախմբի մամուլի բաժնից:

Swiss Global Art Management Gart-ը բավականին լուրջ ու հեղինակավոր մշակութային կառույց է, որն իրականացնում է բացառիկ մշակութային ծրագրեր՝ փառատոներ,  արտ-շոուներ եւ այլ նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Կազմակերպությանն անդամակցում են հանրահայտ արտիստներ եւ աշխարհահռչակ նվագախմբեր, ինչպես,  օրինակ, Վիեննայի ֆիլհարմոնիկը, Ռիկարդո Մուտին, Պինկաս Ցուկերմանը, Ջոն Մալկովիչը, Սոյունգ Յունը եւ ուրիշներ:

Այս կազմակերպությունը բազմաոլորտ աշխատանք է տանում՝ ներկայացնելով ոչ միայն դասական արվեստ: Swiss Global Art Management Gart-ը աշխատում է նաեւ  ջազային եւ փոփ համբավավոր արտիստների, կոմպոզիտորների, բալետային կոլեկտիվների ու պարողների հետ:

Այստեղ չեն մոռանում նաեւ երիտասարդներին, իրենց ձեւակերպմամբ՝ ապագայի աստղերին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29