Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառների սպանդ Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում․ ՀԲՃ

Մարտ 18,2016 11:56

Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը ցավոք շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։

Ահազանգում մասնավորապես նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: Եվ զարմանալին այն է, որ պատերազմի տարիներին՝ ցուրտ ու մութ իննսունականներին, Կապանի տարածաշրջանում այսքան անտառ չէր հատվում: Չեմ կարծում, որ այսչափ հատումները պայմանավորված են գյուղացիների կարիքները հոգալու անհրաժեշտությամբ: Եվ չեմ կարծում, որ այս մասշտաբի հատումները չեն նկատվում համապատասխան պետական մարմինների կողմից: Եվ տարածաշրջանի ավելի ու ավելի խորացող բնապահպանական հիմնախնդիրների ֆոնին մենք ունենք անգործության մատնված բնապահպանական մարզային տեսչություն»։

1

Այս հղման մեջ տեղադրված են այդ տարածքում արված լուսանկարների շատ փոքր մասը միայն, սակայն դրանք ամբողջովին պատկերացում են տալիս անտառում ստեղծված աղետալի վիճակի մասին։

ՀԲՃ-ն բազմիցս նշել է, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքներով։

 
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031