Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռյալ գոտի

Ապրիլ 02,2016 12:00

Կամ՝ ինչպես որոշ ճապոնացիներ վերադարձան իրենց տները`Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյուններից հետո

2011թ. մարտի 11-ին աշխարհը ցնցվեց Ֆուկուսիմայի (Ճապոնիա) ողբերգությունից: Հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի պատճառով ռադիացիոն ողբերգություն տեղի ունեցավ: 5 տարի անց համացանցում տարածվել է մի լուսանկարչական նախագիծ, որն անհնար է առանց հուզմունքի նայել. մարդիկ վերադարձել են իրենց քաղաքը, որը ոչ այլ ինչ է, քան մեռյալ գոտի, այն երբեք չի կենդանանա ու առաջվա նման կյանքով լեցուն չի լինի, մանկան ծիծաղ չի լսվի:

Լուսանկարչական նախագծի հեղինակներն են Կառլոս Այաստան եւ Գիլիոմ Բրեշոնը: Լուսանկարներում պատկերված են 80 000 էվակուացվածներից այն մարդիկ, որոնք համաձայնել են վերադառնալ իրենց նախկին տները: Լուսանկարիչները խոստովանում են, որ նախագծի իրականացման համար տարիներ են պահանջվել, իրենք փորձել են հաղթահարել նաեւ պետական ինչ-ինչ արգելքներ, նաեւ հեշտ չի եղել նման դաժան տեսարաններ լուսանկարելը:

«Մենք բոլոր այն մարդկանց, որոնք երբեւէ ապրել են Ֆուկուսիմայում, հրավիրեցինք միանալ մեր ճամփորդությանը դեպի «արգելված գոտի», այցելել այն տները, խանութները, սրճարաններն ու վայրերը, որտեղ անցել է իրենց կյանքը: Տեսախցիկի առաջ այդ մարդիկ փորձել են առավելագույնս բնական լինել, կարծես ոչինչ չի էլ պատահել: Այս սյուրռեալիստական լուսանկարների նպատակն էր ցույց տալ անհեթեթն ու անսովորը, որի մեղավորը մարդ էակն է: Ողբերգության վայրում արված լուսանկարներն իրոք արժանահավատ են»,- նախագծի մասին տարածած հաղորդագրության մեջ նշել են հեղինակները: Լուսանկարում պատկերվածները տարբեր խավի մարդիկ են՝ տնային տնտեսուհի, գործարար, հրատարակիչ, մանկավարժ, դպրոցական, արհեստավոր…
Հարցումները ցույց են տալիս, որ Ֆուկուսիմայից հեռացած մարդկանց միայն 20%-ն է պատրաստ վերադառնալ արդեն մեռյալ դարձած գոտի:

chapon6 chapon4 chapon3 chapon1 chapon chapon7

 

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ www.fukushima-nogozone.com

 

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930