Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը

Մայիս 09,2016 13:26

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրին

Հարց. Պարոն նախարար, ի՞նչ կասեք մայիսի 9-ի խորհրդի կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Շնորհավորում եմ Հաղթանակների տոնի կապակցությամբ։

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում և միգուցե պատահական չէ, որ ձեռք բերված Հաղթանակը համընկնում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրվա հետ։

Այսօր Արցախի հաղթանակած բանակը պայքարում է ֆաշիզմի նոր դրսևորման դեմ։ Ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ, այն, ինչին մենք ականատես եղանք ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Ի՞նչ են, եթե ոչ ֆաշիզմ, այլատյացությամբ, անհանդուրժողականությամբ և թշնամանքով լի հայտարարությունները, որոնք հնչում են Բաքվից։ Այսօրվա տոնը վառ ապացույց է, թե ինչ է լինում ֆաշիզմի վերջը։

Վեց հարյուր հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, որոնցից մոտ կեսն է վերադարձել տուն։ Հայրս մասնակցել է Ստալինգրադի հաղթական ճակատամարտին, մորս երկու եղբայրները զոհվել են ռազմաճակատում։ Չկա հայ ընտանիք, որն իր մասնակցությունը չի բերել Հայրենական մեծ պատերազմին։

Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել և, ինչպես տեսնում եք, այսօր էլ ունի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031