Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին

Մայիս 10,2016 20:12

Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության անդամները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց Արարատի մարզ այցելության նպատակն է զորակցություն հայտնել և նյութական աջակցություն ցուցաբերել Արարատի մարզից ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  զոհված զինծառայողների ընտանիքներին:

Մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները այդ ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների ճշգրտումից հետո մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ միասին այցելել են զոհված 9 զինծառայողների ընտանիքներ:

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031