Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի հանձնարարությամբ «Երևանյան ամառ 2016» ծրագրի միջոցառումների անմիջական մասնակիցը կլինեն նաև կարիքավոր և հատուկ խմբերի երեխաները

Հունիս 13,2016 17:16

Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների և չափահասների ընտանիքների հետ տարվող բացատրական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել իրականացվող աշխատանքներն ու հնարավորին ակտիվացնել դրանք:

Աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության վարչություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև 12 վարչական շրջաների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ընդգրկել նաև կարիքավոր և հատուկ խմբերի երեխաներին՝ նրանց դարձնելով միջոցառումների անմիջական մասնակից:
««Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներում հնարավորին շատ ընդգրկեք սոցիալական խոցելի խմբերի և հատուկ կարիքներով երեխաների: Այդ միջոցառումները մեր կողմից կազմակերպվում են բոլորի համար, և հարկ է, որ եռամսյա այս ծրագրի շրջանակում ևս մեր հատուկ ուշադրության կենտրոնում լինեն նաև այդ երեխաները: Համագործակցեք համապատասխան հաստատությունների հետ և աջակցեք, որպեսզի մեր այդ երեխաների համար ևս ամառն անցնի ուրախ ու նրանք նույնպես դառնան Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումների լիարժեք մասնակիցը», – նշել է քաղաքապետը:

Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզաառողջարանային ճամբարներում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, այս տարի նաև աշխարհազորայինների ընտանիքների 7-ից 13 տարեկան երեխաների 3 հերթափոխով 20-օրյա հանգստի կազմակերպումը պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ից, և մինչև օգոստոսի 16-ը մարզաառողջարանային ճամբարներ կմեկնի 1215 երեխա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930