Լրահոս
Օրվա լրահոսը

 «Արագընթաց Երևան». էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոն

Օգոստոս 20,2016 16:06

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում ու նաև հատուկ այս մրցումների համար պատրաստված հարակից տարածքում կազմակերպել էր միանգամից մի քանի էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոն:

Ողջունելով ներկաներին, մարզիկներին ու հանդիսատեսին` քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը նշել է, որ նախաձեռնությունն այս ծավալով կյանքի է կոչվում առաջին անգամ` հաշվի առնելով էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ վերջին տարիներին մեծացող հետաքրքրությունը:

Յուրի Մամիկոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Նախաձեռնության նպատակը  քաղաքապետարանի կողմից անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի և ընդհանրապես մարզական միջոցառումների մարզական բաղադրիչը համալրելն  է: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն էլ նշել է, որ փառատոնն, իրոք, հիանալի նվեր է էքստրեմալների համար ու նույնպես վստահություն հայտնել, որ այն կդառնա ավանդական`ավելի ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը:

Այնուհետ փառատոնը հայտարարվել է բացված: Մարզաերաժշտական շոուն  մեկնարկել է մասնակիցների շքերթով, որից հետո ցուցադրական ելույթներ են կազմակերպվել լեռնահեծանվային սպորտ,կարտինգ, մոտոկրոս մարզաձևերից: Ներկաներին իրենց ունակություններն են դրսևորել նաև ավտոմոտոռալլիի տարբեր դասերի մեքենաների ու մոտոցիկլների մրցումների մասնակիցների մրցելույթները. ջիփեր, սեդաններ, բայքերներ: Մի քանի ժամ տևող ավտոմոտոշոուն ադրենալինի լիարժեք չափաբաժին է ապահովել մասնակիցներին ու այս ամենին հետևող մարզասերներին: Նրանց առանձնահատուկ ուշադրությունն է գրավել նաև առաջին անգամ կազմակերպվող ցեղական վարժեցված շների մրցույթը: Ի դեպ, մրցութային են եղել նաև առանձին մարզաձևերի ներկայացուցիչների ելույթները, որոնցից հետո աչքի ընկած լավագույն արշավորդները պարգևատրվել են գավաթներով ու մեդալներով:

Մրցույթ-փառատոնի ավարտին մասնակիցները ու հանդիսականները նշել են, որ օրն իսկապես լի է եղել սուր զգացողություններով: Միջոցառման ողջ ընթաքն ուղեկցվել է օրվան  համահունչ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության ապահովման նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ընկերության և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031