Լրահոս
Օրվա լրահոսը

Շքեղ հրավառություն Գյումրիում՝ Հռոմի պապի պատվին (Տեսանյութ)

Հունիս 16,2016 17:39 Share

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն ավագանու անդամներին խնդրեց հաստատել Սրբազան Քահանայապետի դիմավորման ու համաքաղաքային միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով Գյումրու քաղաքապետարանի կողմից հաշվարկած 2 միլիոն դրամ ծախսերը:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հարցրեց՝ հնարավո՞ր չէ  հրավառության համար նախատեսված գումարն ավելի արդյունավետ օգտագործել: Մշակույթի բաժնի պետն  էլ հակադարձեց, որ տոն է քաղաքի համար ու ցանկալի է հրավառությունը:

Իսկ Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ 2 միլիոն դրամ գումար են նախատեսել, քանի որ անկանխատեսելի ծախսեր կարող են առաջ գալ, իսկ ինքը Հռոմի պապի այցի օրը չի կարողանա նորից հավաքել ավագանու անդամներին ինչ-որ բան հաստատելու համար:

Հրավառությունն էլ, ըստ քաղաքապետի, ընդամենը կես միլիոն դրամ կնստի:

Քաղաքապետը պարզաբանեց, որ դրոշները ու ցուցապաստառները կտրամադրեն Երեւանից, Գյումրու քաղաքապետարանը ծախս չի անի, սակայն նեղվեց, որ Շիրակացի փողոցի վերանորոգումը կառավարությունը թողեց Գյումրու բյուջեի վրա:

Նշենք, որ նախապես պայմանավորվել էին Հռոմի պապի այցին ընդառաջ կառավարության միջոցներով վերանորոգել Շիրակացի փողոցի մի հատվածը: «Իսկ հրավառությունը ինչի՞ համար է անհրաժեշտ, տոն է էլի.  շատ այցելուներ են լինելու: Նույնիսկ Ռուսաստանից երեւի մի հարյուր հոգի մարդ զանգել, ասել է, որ գալիս է: Հետաքրքիր օր կլինի, որովհետեւ մինչեւ ժամը 6-ը Հռոմի պապը լինելու է Գյումրիում: Էլ չեմ ասում, մենք էլ ենք էլի մարդ, կարող ենք ասել եկեք հրավառության փողը ուղղենք տնակում բնակվող սոցիալապես ապրող մի բնակչի, բայց մյուս կողմից քաղաք է էլի…Ես կարող եմ հանել հրավառության փողը, բայց Հռոմի պապի համար չենք անում, անում ենք մեզ համար, որովհետեւ էդպիսի հյուր, ես չգիտեմ՝ ե՞րբ է եկել Հռոմի պապ Գյումրի», -ասաց Սամվել Բալասանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930