Լրահոս
Օրվա լրահոսը

Հարբած բնակիչները աղմկում էին Խորենացու փողոցում (Տեսանյութ)

Հուլիս 27,2016 04:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Խորենացու փողոցում, ՊՊԾ գնդի մոտ քիչ առաջ կրկին աղմուկ բարձրացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի տղամարդու, որի հետեւից մի կին եւ մեկ ուրիշ տղամարդ գնացին ու պահանջում էին ոստիկաններից, որ բաց թողնեն իրենց հարազատին, որը «գինովցած, իր բակում ամառ օրով նստել էր»:

Նրանք աղմկելով պահանջում էին, որ ոստիկանությունը ազատի իրենց ընկերոջը: Ոստիկանության բացատրությանը, թե՝ կպարզենք, եթե խնդիր չլինի, բաց կթողնենք, տղամարդը ուշադրություն չդարձրեց եւ բարձր ձայնով ու ագրեսիվ տոնով պահանջում էր ազատ արձակել իր ընկերոջը, ապա սկսեց սպառնալ «Ազատության» օպերատորին՝ մի նկարի, արա, թե չէ կամերադ կջարդեմ, ի վերջո, ոստիկանները նրան էլ մի կողմ տարան: Իսկ կինը զարմանում էր, թե «սա է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բռնում են գինովցած մարդուն տանում են, իրավունք չունի՞ ամառ օրով գինովցած նստի իր բակում»:

Ըստ «Ազատություն» ռ/կ ուղիղ հեռարձակման՝ պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: