Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեքը» չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ

Օգոստոս 08,2016 13:54

«Սանիթեք» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին նամակներ է ստացել այն մասին, որ վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեքի» աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում: «Սանիթեքը» պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերությունը չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ: Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ:

«Սանիթեք» ընկերությունը կոչ է անում բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ և որևէ կասկածելի դեպք նկատելիս, զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90:

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը Երևանում աղբահանությունը և սանիտարական մաքրումը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 և ավելի անգամներ: Ընկերությունը փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրում իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ն:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031