Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը օրեցօր վատանում է

Օգոստոս 08,2016 15:22

Նամակ ՀՀ Գլխ, Դատախազին

Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին ապօրինի ձերբակալված Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Նա ունի երիկամների խնդիր, և մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է:

Խնդրում ենք բոլորիդ միջամտել, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, և նա ազատ արձակվի, որպեսզի Դավիթը, մինչ դատական վարույթը սկսելը, կարողանա համապատասխան բժշկական հետազոտություն անցնել և պատշաճ բուժում ստանալ:

Փաստաբանի դիմումները մերժվել են: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի դուք այս գործում Ձեր մասնակցությունն ու միջամտությունն ունենաք:

Տեղեկացնում ենք, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 30-ի ապօրինի ձերբակալումից մինչ օրս որևէ բժշկական զննություն չի անցել:

Ձեզ դիմում է «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը` մոտ 3000 անդամներով, որը շուտով Դավիթի գործի բոլոր մանրամասները կուղարկի 4 միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններ:

Իսկ մինչ այդ խնդրում ենք Ձեր մասնակցությունն ու ներդրումն ունենալ այս գործում:

Խնդրում ենք կարդալ ստորև բերված կարևոր ինֆորմացիան`

Միջազգային օրենքը և Ժնևում գործող միջազգային փաստաբանի տեսակետը Դավիթ Սանասարյանի ապօրինի կալանքի մասին`

«Մինչդատական կալանքը պետք է դիտարկել որպես վերջին միջոց: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) հոդված 9(3)-ում, որին Հայաստանը մաս է կազմում, նշված է, որ «չպետք է համընդհանուր կանոն լինի այն, որ դատավարությանը սպասելիս անձին պետք է կալանավորվել:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հստակորեն նշում է, որ պետք է կիրառել գրավի մեթոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հավանականություն, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի, կամ կա ռիսկ ապացույցները ոչնչացնելու կամ ազդեցություն ունենալու վկաների վրա»:

Հաշվի առնելով այն աննշան ու ոչ վտանգավոր բնույթի միջադեպը, որն անհիմն է ձերբակալության համար, պարոն Սանասարյանը պետք է ազատ արձակվի մինչև գործի քննությունը:

Հաշվի առնելով, որ պ-ն Սանասարյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է անհապաղ բժշկական հետազոտություն և համապատասխան բուժում:

Պ-ն Սանասարյանի երկամսյա կալանավորումը միջազգային չափանիշներով պարտադրված լուրջ սահմանափակում է, լիովին անհիմն և անհամաչափ գործողություն` հաշվի առնելով իրական ռիսկի բացակայությունն այս գործի քննության համար:

Պ-ն Սանասարյանը քաղաքական ընդդիմադիր խմբի անդամ է` իր խաղաղ քաղաքական համոզմունքներով:

Որպես Ավագանու անդամ, լինելով համայնքի անբաժան մաս, պ-ն Սանասարյանն ունի նաև հանրային կարևոր պարտականություններ:

Նրա նկատմամբ պարտադրված խափանման միջոցը նախատեսում է միջամտություն` ի պաշտպանություն նրա իրավունքի` մտքի, արտահայտման և գործունեության ազատության, ինչպես նշված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրում (ՔՔԻՄԴ)»:

Եթե Դավիթ Սանասարյանի գործով մանրամասներ հետաքրքրեն, անպայման դիմեք մեզ, խնդրում ենք:

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջն է`

Սպասում ենք Ձեր արձագանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031