Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են համապատասխան աշխատանքները՝ արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով

Օգոստոս 08,2016 16:52

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում  արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 41 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել:

Բնապահպանության վարչությունից զեկուցել են, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում շարունակվում է ծառերի և թփերի բուժումը: Զուգահեռ ընթանում են նաև կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքներ։ Հասարակական կազմակերպությունների և բնապահպանների հետ համատեղ ըստ ժամանակացույցի իրականացվում է  նաև չոր և անկման վտանգ ներկայացնող  ծառերի  էտը: Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի աշխատանքին, լուսացույցների և ճանապարհային նշանների տեսանելիությանը, ինչպես նաև զբոսաշրջային ավտոբուսների երթևեկությանը խանգարող ծառերի ճյուղերն էտելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031