Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը նախապատրաստվում է օգոստոսի 14-ին կայանալիք Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին

Օգոստոս 08,2016 17:35

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ ս.թ. օգոստոսի 4-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, որը 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում: Երևանյան պատվիրակության կազմում Արցախի մայրաքաղաք է մեկնել անհատ ստեղծագործողների, ժողվարպետների, մշակութային համույթների, լրագրողների և մի շարք այլ կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչ:

Քաղաքապետը հանձնարարել է ԼՂՀ կառավարության, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ շարունակել համագործակցությունը մշակութային և զբոսաշրջության ոլորտներում, նախաձեռնել և իրականացնել փոխգործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված նոր ծրագրեր և միջոցառումներ:

Երևանի քաղաքապետը համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է նաև Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ նախապատրաստվել օգոստոսի 14-ին կայանալիք Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի, Խաղողօրհնեքին: Տոնի առիթով միջոցառումներ կանցկացվեն գրեթե բոլոր վարչական շրջաններում: Գլխավոր միջոցառումը, ըստ ավանդույթի, տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031