Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ. կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական փորձը

Օգոստոս 08,2016 17:40

«Ափիոն» տեսակի թմրամիջոց՝ փոստային ծանրոցում

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել: Մաքսանենգության թիրախն այս անգամ փոստային առաքանիների ուղին էր: 2016թ. հուլիսի 26-ին «Հայփոստ»-ում գործող մաքսային սպասարկման կետում ՊԵԿ աշխատակիցները զննման ենթարկելով առաջին հայացքից սովորական թվացող` Հայաստանից Կանադա ոմն Հակոբ Ներսիսյանի անվամբ արտահանվող 5,85 կգ ընդհանուր քաշով ծանրոցը, պարզել են, որ առկա է կասկածելի պարունակությամբ 5,54 կգ քաշով ընդեղեն: Ծանրոցի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ «մաքսանենգ» ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով` փաթեթավորված կապույտ պոլիէթիլենային թաղանթով: Դեպքի առթիվ հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգություն): Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է:

image-(7)

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծանրոց ուղարկողը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում օգոստոսի 5-ին Հագոպ Դերներսեսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն ու նույն օրը ձերբակալվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031