Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. «Տեղյակ եմ, թե դա որքան սուր հարց է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար». 1in.am

Օգոստոս 08,2016 18:22

1in.am. Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային և երկու կողմի համար ընդունելի որոշման: «Դուք հիշատակեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մեզ բաժին է ընկել մեր խորհրդային անցյալից: Տեղյակ եմ, թե դա որքան սուր հարց է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի որոշում, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի երկու կողմի համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, որ հաղթողները լինեն երկու երկրների ժողովուրդները, և երկու երկրները զգան, որ նրանք լուծել են այդ բարդ խնդիրը՝ ելնելով այսօրվա և ապագա սերունդների շահերից»,- ասել է Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031