Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ձևավորվեց առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը

Օգոստոս 17,2016 14:44

ՀՀ կառավարության արձանագրային որոշման հիման վրա հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու կարգը և վերջինիս աշխատակարգը: Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` ձևավորվել է հասարակական խորհրդի կազմը:

Նշենք, որ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվել են առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ հստակ օրակարգի ձևավորմամբ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների և խնդիրների շուրջ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031