Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրգասում մեծ շուքով տոնեցին Հայկական Ս. Խաչ եկեղեցու ուխտի տոնը

Սեպտեմբեր 12,2016 11:53

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տոնին, բուլղարական Բուրգաս քաղաքի հայոց Ս. Խաչ եկեղեցում, թեմիս առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ՝ մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի տոնը:

Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց Բուրգասի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը: Պատարագի ընթացքին Առաջնորդ Հայրը ներկա հավատացյալ հայորդիներին նախ` ներկայացրեց տոնի բովանդակությունն ու պատմականությունը, ապա փոխանցեց նաև օրվա պատգամը մասնավորապես նշելով` Ս. Խաչի մասին զրույցներն ու ավանդությունները շատ են, սակայն ոչ պակաս կարևոր է դրանց ստույգ ըմբռնումը, տոների ու պատմությունների խորհուրդը, խաչի խորհրդաբանությունը, խաչի ու Խաչյալի, քրիստոնյաների և մասնավորապես մեր ժողովրդի առնչությունը խաչելությանը. խաչելության առնչությունն ու պատմական անդրադարձը մեր ժողովրդի կյանքում: Եվ որ ամենակարևորն է` ինչպիսի տեղ, ինչ խորհուրդ ունի խաչն ու խաչելությունն այսօրվա մեր կյանքում…

bulgaria_hay_tem_2

Ընթացս հանդիսավոր Պատարագի առաջնորդ Հայր Սուրբն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը` Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանին «քահանայական լանջախաչ»-ի արժանացնելու վերաբերյալ: Հայր Սուրբը ջերմորեն շնորհավորեց Տեր Հորն ու Բուրգասի հավատացյալ հայորդիներին, հորդորելով` գնահատել և օժանդակել Տեր հորը, ինչպես նաև հույս հայտնեց, որ Տ. Պողոսը լավագույնս արդարացնելու է քահանայական իր պարտավորությունները:

bulgaria_hay_tem_4

Պատարագի ավարտին տեղի ունեցավ ՀՄԸՄ սկաուտների երդման արարողություն, և հառիթ եկեղեցու ուխտի ժամանած հարյուրավոր ներկաներին, ծխականներին և Բուլղարիայի տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորներին բաժանվեց մատաղ:bulgaria_hay_tem_5 bulgaria_hay_tem_1 bulgaria_hay_tem_6

 

 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Լուսանկարները՝ Էլիզաբեթ Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930