Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ ուղերձը հայ ժողովրդին

Սեպտեմբեր 13,2016 17:00

Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ 25-ամեակի տօնակատարութիւնների առիթով անհրաժեշտ է բանաստեղծ, հրապարակախօս, ԽՍՀՄ քաղկալանաւոր, Հայաստանի ինքնորոշման ճանապարհով անկախանալու կողմնակիցներին միաւորող Ազգային Միացեալ Կուսակցութեան (ԱՄԿ) անդամ, յետմահու Ուկրաինայի հերոս Վասիլ Ստուսին բացառիկ վերաբերմունքի արժանացնել։ Երբ ԽՍՀՄ հատուկ ծառայութիւնների հետեւողական ճնշումների հետեւանքով բազմաթիւ հայ անկախականներ հրաժարուեցին յանուն անկախութեան հանրաքուէի պայքարից, այդ շրջանում որպէս քաղկալանաւոր հայերի հետ նոյն համակենտրոնացման կալանավայրում գտնուող ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը իրեն ազդարարեց հայ անկախականների կազմակերպութեան՝ ԱՄԿ անդամ։ Դա Մորդովիայի 17-րդ քաղաքական ճամբարում էր 1976 թ.-ին։ Վասիլ Ստուսի օրինակին հետեւեցին մօտ երեսուն ուկրաինացի (այդ թւում յետմահու Ուկրաինայի հերոս Վեաչեսլաւ Չորնովիլը, Նադիյկայ Սվիտլիչնայան, Իրինայ Կալինեցը…) եւ հրեա, ռուս, լատիշ, մոլդովացի, լիտուացի եւ այլ ազգերի քաղկալանաւորներ։

Այդպէս ԽՍՀՄ տարածքում անընդմէջ գործող միակ ազգային կազմակերպութիւնը՝ ԱՄԿ-ն դարձաւ միջազգային կազմակերպութիւն։ Ողջ բռնապետութիւնում չկար անընդմէջ գործող այլ կազմակերպութիւն, իսկ ԱՄԿ-ն եւ ազգային էր, եւ ժողովրդավարական։ Այն ազգային կարեւորագոյն խնդրի պետականութեան վերականգաման հիմքում դնում էր մարդու իրաւունքը, այսինքն՝ մի մոտեցում, որ հոգեհարազատ էր բոլոր այլախոհներին ու քաղաքակիրթ աշխարհին։ ԱՄԿ անդամ («համակիր» կամ «ընկերակից») ազդարարելը նշանակում էր մասնակցել կալանավայրերում պարբերաբար կազմակերպուող ԱՄԿ միջոցառումներին եւ այդ պատճառով պատիժների ենթարկուել։
Ազգերի համագործակցութեան այլ փորձեր էլ են եղել քաղաքական ճամբարներում, օրինակ, ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ համար, սակայն դա ճամբարային՝ քաղկալանաւորական հարց էր։ ԱՄԿ-ն չէր արհամարհում այդպիսի խնդիրները, բայց նրա գործունէութեան կիզակէտում ազգերի անկախութիւնն էր ժողովրդավարական ճանապարհով։ Այլախոհական մամուլը հարիւրաւոր էջեր է պարունակում այս արտասովոր երեւոյթի վերաբերեալ։ Պետերբուրգցի գրող-հրապարակախօս, այլախոհ եւ քաղկալանաւոր Միխայիլ Հեյֆեցը մի ամբողջ գիրք է նուիրել 1976 թթ. քաղաքական ճամբարներում տեղի ունեցող այդ գործընթացին։ («ՌԱԶՄԱԳԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ», 1985 թ. Լոնդոն)։ Համոզուած ենք, որ ժամանակի ընթացքում այդ գիրքը կը վերահրատարակուի եւ կը լիներ բոլոր դպրոցականների տրամադրութեան տակ։
Այսպիսով, 40 տարի առաջ 1976 թ.-ին հայկական ԱՄԿ-ն անսպառելի եւ տարբեր ազգերի լաւագոյն ներկայացուցիչներին միաւորող՝ միջազգային, կառոյց դարձնելու առաջամարտիկը ուկրաինացի Վասիլ Ստուսն էր, ում վիճակուած է բացառիկ տեղ գրաւել ոչ միայն ուկրաինական, այլեւ հայկական ազգային քաղաքական մշակոյթում։ Նրան Հայաստանի ազգային հերոս հռչակելը ոչ միայն մեր բարոյեական պարտքն է, այլեւ պատմական անհրաժեշտութիւն է։ Վասիլ Ստուսը վախճանուել է Պերմի մարզի 36-րդ քաղաքական ճամբարի պատժախցում 1985 թ. սեպտեմբերի 4-ին։

ՄԵԾ ԱՐՇԱՒ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ 25-ԱՄԵԱԿԻՆ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . .Հարգելի հայրենակիցներ, մի քանի օրից համայն հայութիւնը նշելու է հայ ժողովրդի առաջին ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵԱԿԸ։ Դա պատմական ձեռքբերում էր. ինքնորոշման այդ գործողութեան արդիւնքում հայ ժողովուրդն իր անբեկանելի ԱՅՈ-ն ասաց բազում սերունդների մեծ երազին՝ ազգային անկախութեան գաղափարին։
Սեպտեմբերի քսանմէկն ունեցել է նախապատմութիւն, նախաձեռնողներ եւ առաջամարտիկներ, տեւական մաքառումներ եւ հետեւողական ընթացք։ Մեզ չի ներուի, եթէ օրուայ պատէհապաշտների տրամադրութիւններին տրուելով մենք անտեսենք մեր սերնդին այդ պատմական ձեռքբերումը պարգեւած մեր ՄԵԾԵՐԻՆ եւ ուրանանք օրուա իրական՝ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ խորհուրդը։ Եթէ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ մէկանգամեայ ձեռքբերում է, ապա ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ մեզ անընդմէջ ուղեկցող, հանապազօրեայ անհրաժեշտ նպատակ-սկզբունք է։
ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ճանապարհով ռազմավարական նպատակը հայ ժողովուրդը ի դէմս իր ազատագրման կազմակերպութեան՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (ԱՄԿ), որդեգրել է 1973 թ.-ին։ ԱՄԿ ղեկավար մարմինը անկախութեան ճանապարհի քննարկումներն անվտանգութեան նկատառումներով իրականացրել է իր արտագնայ նիստում։ Այդ արտագնայ նիստի երթուղին էր Գեղարդ-Սուրբ Ստեփանոս-Հաւուց թառ-Գառնի։
ՊԱՏՈՒԵԼՈՎ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ սեպտեմբերի 17-ին (7։00) նոյն երթուղով կազմակերպւում է Արշաւ, որը կաւարտուի նոյն օրը ժամը 20։00-ին Գառնիի մերձակայքում։ Հրաւիրւում են բոլոր քաղաքական կուսակցութիւնների, ՀԿ-ների ու շարժումների ներկայացուցիչները, անհատ քաղաքացիները։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 -91 -81 23 կամ 24 հեռախօսահամարներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930