Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանի անձնագիրը հափշտակելով՝ փորձել է դրանով անցնել Վրաստան

Սեպտեմբեր 21,2016 13:58

Էջմիածնի տարածաշրջանի բնակիչ  Ռոբերտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա նպատակ ունենալով մեկնել Վրաստանի Հանրապետություն եւ գիտակցելով,որ իր ՀՀ անձնագրի օտարերկրա պետություններում վավերականության ժամկետն անցել է,դրանով չի կարող հատել ՀՀ պետական սահմանը,դիմել է այլ միջոցի:Նա  համագյուղացի Վիրաբ Քամալյանի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է նրա ՀՀ  քաղաքացու անձնագիրը.որի միջոցով 2016թ. ապրիլի 5-ին փորձել է հատել ՀՀպահպանվող պետական սահմանը,սակայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման արդյունքում պարզվել է,որ նշված անձնագիրը չի պատկանում այն ներկայացրած անձին:

Ռ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով («Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելը») եւ 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ռ. Դավթյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում  է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930