Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևների և մեդալների հանձնում Սյունիքի մարզում

Սեպտեմբեր 22,2016 16:09

Սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ: Նախարարը մասնակցել է Կապան համայնքում  Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է  հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների է արժանացրել մի շարք սյունեցիների:

Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Կապանի ԲԿ-ի ավագ մանկաբարձուհի Էլվիրա Օհանյանը `  Մխիթար Հերացու մեդալով:  Երախտագիտության մեդալներ են շնորհվել «Նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին և «Հակ-Ժոս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանին: «Սյունյաց երկիր » թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է  Վաստակավոր լրագրողի կոչմանը:

Դավիթ Լոքյանը  Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանին և Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար  Մարատ Գերասիմյանին պարգևատրել է ՀՀ ՏԿԶ նախարարության հուշամեդալներով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930