Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ-ծրագիր, օր առաջին: Առաջին նվերները` մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առթիվ

Սեպտեմբեր 27,2016 16:11

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում արդեն երրորդ տարին մեկնարկած սոցիալական բաղադրիչ-ծրագրի առաջին նվերները մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում  բաշխվել են ծրագրում ներառված ընտանիքներին: Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու-ընտանիքներին ծրագրի պատասխանատուները փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկները և կենցաղային համապատասխան տեխնիկա:

Ծրագրում ներառված ընտանիքների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել անակնկալի համար և նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սկիզբ առած այս գաղափարն իսկապես շատ ողջունելի է` հատկապես մայրաքաղաքի մոտալուտ տարեդարձի նախաշեմին: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մեկնարկած ծրագիրը կշարունակվի 10 օր: Այդ ընթացքում մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական ամենատարբեր խմբերում ներառված ընտանիքներ կարժանանան հատուկ ուշադրության ու երևանյան ջերմության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930