Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պայքարը Վարդևան Գրիգորյանի և Սամվել Բալասանյանի  միջև է․ քվեարկությունների արդունքները մեկ ընտրատեղամասի օրինակով

Հոկտեմբեր 03,2016 00:25

Հենց նոր ավարտվեց Գյումրու թիվ 34/01 ընտրատեղամասում կատարված հաշվարկը․ այստեղ ուժեղ մրցապայքար էր «Բալասանյան» դաշինքի ու ԲՀԿ-ի միջև, հասկանալի է, որ գյումրեցիների համար համամասնական ընտրակարգ հասկացություն դեռևս գոյություն չունի, այստեղ պայքար է կուսակցությունների ցուցակների առաջին համարները գլխավորող անձանց միջև։

ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը իրոք շատ լուրջ մրցակից է Սամվել Բալասանյանին։ Այսպես` ԲՀԿ-ին տվել էին 160 ձայն, «Բալասանյան» դաշինքին՝ 199, ընդ որում  այս դաշինքի ձայները ավելացան հաշվարկի ամենավերջում։

hashvark2

Այս ընտրատեղամասում  բավական ձայներ հավաքել էր «Հայկական վերածնունդը», նախկին ՕԵԿ-ը՝ 101 ձայն, ԳԱԼԱ-ն՝ 78 ձայն, «Գյումրեցու ոգին»՝ 61, Դաշնակցությունը՝ 31 ձայն, Վարդան Օսկանյանի կուսակցությունը ՝«Համախմբումը» 50 ձայն, Հայ Ազգային կոնգրեսը՝ 48 ձայն, ամենաքիչ ձայները հավաքել եին «Ալյանսը» և «Քաղաքացիական պայմանագիրը», երկու կուսակցությունների ձայներն էլ 8-ն են։ «Գործարար» կուսակցությունը հավաքել էր 9 ձայն։

Նշենք, որ այս ընտրատեղամասում մեծ թիվ էին կազմում անվավեր քվերաթերթիկները, դրանք 31-ն էին։ Մարդիկ տարբեր գրառումներ էին կատարել, օրինակ՝ ԲՀԿ-ի դիմաց և քվեարկել էին, և գրել էին այո։  Քիչ հետ պարզ կդառնա ընտրապատկերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31