Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 8-րդ

Հոկտեմբեր 04,2016 18:20

Հոկտեմբերի 4-ին  մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող  սոցիալական բաղադրիչ-ծրագրի 8-րդ օրը: Համապատասխան ձևավորմամբ ու նվերներով բեռնված մեքենաները ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ առավոտյան շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջաններ:

Օրվա ընթացքում  նվերներ կբաժանվեն 279 ընտանիքների: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 2 օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31