Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

Հոկտեմբեր 10,2016 23:33

Վանաձորում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՏԻՄ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ այլեւս երբեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սատանային էլ կմիանանք՝ ՀՀԿ-ին չե՛նք միանա: Այդպիսի բան չի՛ լինի»:

Aravot.am-ը ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց՝ Դուք նման երդում տալի՞ս եք, կամ նման խոստում տալի՞ս եք, որ ՀՀԿ-ի հետ այլեւս երբեք կոալիցիա չեք կազմի՝ նա պատասխանեց. «Դեռեւս մի քանի օր առաջ ես հայտարարեցի, որ մենք Վանաձորում, Գյումրիում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չենք կազմում: Ես ասել եմ: Խոսքը ՏԻՄ-ին էր վերաբերվում»:

Մենք ճշտեցինք, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո դա հնարավո՞ր է նա պատասխանեց. «Գիտեք, խնդիրը հետեւյալն է, եթե մեր ձայները կլինեն այնքան ընտրությունների ընթացքում, որ մենք կունենանք ռեալ իշխանություն երկրում փոփոխություններ իրականացնելու համար, որ մենք կունենանք ռեալ իշխանություն որոշումներ ընդունելու համար, արդեն մեր հետ կարելի է կոալիցիաներ կազմել»:

Նա այդպես էլ որեւէ խոստում այդ առումով չտվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31