Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոս Ջակումոպուլոս. Հայաստանում դրական զարգացումներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Նոյեմբեր 21,2016 19:50

«Եվրոպայի խորհրդին անհանգստացնող խնդիրներից է ուժի չափազանց մեծ օգտագործումը եւ արդյունավետ հետաքննության բացակայությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության  Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը:

Նա տարածաշրջանում առկա խնդիրների շարքում առանձնացրեց նաեւ արդարադատության արդյունավետությունը: Սակայն, ըստ Քրիստոս Ջակումոպուլոսի, տարածաշրջանում, եւ մասնավորապես՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական զարգացումներ կան. «Ունեք նոր Սահմանադրություն՝ արդարադատության անկախության բարձր երաշխիքներով: Մենք աշխատում ենք դրա վրա եւ ավելի շատ դրույթներ եւ ծրագրեր կունենանք դատավորների պատասխանատվության, դատավորներ նշանակման ընթացակարգի վերաբերյալ:

Ծրագիրը, որ այսօր սկսում ենք՝ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ, պիլոտային ծրագիր է: Մենք հավատացած ենք, որ զինված ուժերը ավելի լավ են կատարում իրենց պաշտպանական առաջադրանքները, երբ իրենց իրավունքները ավելի լավ են պաշտպանված: Սա կարեւոր կոնցեպտուալ ծրագիր է, եւ մենք ուրախ ենք, որ առաջարկը հենց նախարարն է կատարել: Իհարկե՛, կան դրական զարգացումներ այս ոլորտում եւ մենք իսկապես շատ ենք աշխատում»:

Խոսքը «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մասին է, որի բացման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին: Ծրագրի նպատակն է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը եւ կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը եւ քննությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930