Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիից Սիրիա թռչող Տու-154-ը կործանվել է Սև ծովում. օդանավում 91 հոգի կար

Դեկտեմբեր 25,2016 10:51

Սոչիից Սիրիա ուղևորվող ռուսական Տու-154 օդանավը ընկել է Սև ծովը։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 83 ուղևոր և ութ հոգի անձնակազմ։
Ըստ «Սիվիլնեթի»` Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 օդանավը Սոչիի (Ադլեր) օդանավակայանից թռչելուց հետո անհետացել է ռադարներից։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ընկել է Սև ծովը։ Օդանավում կար 91 հոգի, այդ թվում՝ 8-հոգանոց անձնակազմը։ Տու-154-ում զինծառայողներ էին, ինչպես նաև Ալեքսանդրովի անվան անսամբլի դերասաններ և լրագրողներ։

«Ռիա Նովոստի»-ի աղբյուրը ուժային կառույցներում ասել է, որ նախնական տվյալներով Տու-154-ի կործանման պատճառը կարող էր լինել օդաչուների տեխնիկական սխալը։

«Որպես կործանման հիմնական վարկած դիտարկվում է օդանավի տեխնիկական անսարքությունը և օդաչուների սխալը»,- նշել է աղբյուրը։ Օդանավի կործանման վայրում փրկարարա-որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Տեղեկացնենք, որ առաջին ահազանգն այն մասին, որ ՌԴ ՊՆ-ին պատկանող օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից, «Ռիա»-ն ստացել է առավոտյան 7:25-ին:

Ռուսական 1-ին ալիքի, «ՆՏՎ»-ի խմբագրակազմերն արդեն հայտնել են իրենց այն աշխատակիցների անունները, որոնք գտնվում էին կործանված օդանավում: Ընթերցողներն իրենց վրդովմունքն են հայտնում, որ մի մարդու «փիարի» համար այդքան մարդ զոհվեց: Օդանավի հիմնական ուղեւորները Ալեքսանդրովի անվան բանակային երգչախմբի անդամներն էին, որոնք մեկնում էին Սիրիա՝  ռուս զինվորականների համար համերգ տալու:

Լուսանկարը՝ Ria.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031