Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ շտաբում բաժանվել է ոչ թե իրական քվեաթերթիկ, այլ քարոզչական նմուշ. ԿՀԸ նախագահի արձագանքը. «Ազատություն»

Մայիս 12,2017 15:22

«Ազատություն»-ը զրուցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին՝ «Ելք» դաշինքի ահազանգի վերաբերյալ։

«Ազատություն». – Պարոն Մուկուչյան, «Ելք» դաշինքը տեսանյութ է հրապարակել, համաձայն որի, պնդում է, որ Տարոն Մարգարյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբներից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել, և նաև ականատես լրագրողը, կարծես թե խոսում է, որ տեսել է քվեարկած քվեաթերթիկներ։ Դուք ծանո՞թ եք սրան, և հնարավոր համարո՞ւմ եք, որ նման բան տեղի ունեցած լինի։

Մուկուչյան. – Տեղեկությանը ծանոթ եմ, որովհետև այդ նյութերը հրապարակային են, այդ նյութերին ծանոթացել ենք։ Հիմա նյութերի վերաբերյալ իրենք նաև հաղորդում են ներկայացրել, և, բնականաբար, պետք է, իրավապահ մարմինների կողմից իրականացվեն գործողություններ։ Դուք գիտեք, որ արդեն տեսանյութերից էր պարզ, որ հաղորդումները ներկայացված են։

Ինչ վերաբերում է հանգամանքների ճշգրտման հետ կապված խնդիրներին, մասնավորապես, քվեաթերթիկների հետ կապված, մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ այդ կապակցությամբ։ Պարզաբանվել են, որ դրանք որևէ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին, նմուշը նույն է, դա քարոզչական բնույթ կրող նյութ է, որի վրա առկա է նմուշ ձևակերպումը, տպաքանակ է գրված, և դա ծառայել է որպես քարոզչական բնույթի նյութ, որպեսզի դրանով պարզաբանվի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Մեզ տրված պարզաբանումը եղել է այդպիսին։

«Ազատություն». – Ո՞վ է նման պարզաբանում տվել։

Մուկուչյան. – Փորձել ենք հասկանալ այն շտաբից, որտեղից որ տեղեկատվությունը ստացվել էր, թե ինչ քվեաթերթիկներ են, որովհետև շրջանառվում էր քվեաթերթիկներ եզրույթը, հասկանալու համար, թե ինչի մասի է խոսքը, որովհետև քվեաթերթիկները գտնվում են տարածքային հանձնաժողովներում, դրանք դեռևս տեղամասային հանձնաժողովներին էլ չեն հատկացվել, և ընդհանրապես դրանք որևէ մեկին չեն էլ տրամադրվել, և պարզաբանումը եղավ այդպիսին, որ դրանք քվեաթերթիկի նմուշը հաստատելուց հետո իրենք այդ ձևանմուշը վերցրել են և վրան նմուշ ձևակերպմամբ՝ նշված է նմուշ, նշված է տպաքանակ, և այդ եղանակով զուտ որպես քարոզչական նյութ, այսինքն՝ այդ քվեաթերթիկները որևէ եղանակով չեն կարող քվեարկության ժամանակ օգտագործվել։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031