Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշանվեր՝ Գալուստ Սահակյանին ու Նաղդալյանին. ԱԺ 3 փոխնախագահներն ընտրված են (Տեսանյութ)

Մայիս 19,2017 12:20

Ազգային ժողովի փոխնախագահներն ընտրված են:

105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել է 82 պատգամավոր, դեմ է եղել 13-ը, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է:

Արփինե Հովհաննիսյանի օգտին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, 22-ը դեմ է, 5 քվեաթերթիկ անվավեր:

Միքայել Մելքումյանի օգտին քվեարկել է 65 պատգամավոր, դեմ՝ 29, 6 անվավեր:

Արա Բաբլոյանն ԱԺ-ի անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին եւ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին եւ նրանց նվիրեց հուշանվեր՝ ժամացույց:

Ընտրվելուց հետո Էդուարդ Շարմազանովն ասաց՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արփինե Հովհաննիսյանը խոստացավ, որ ամեն ինչ անելու է՝ իր ելույթում հնչեցրած թեզն իրականացնելու համար: Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ շնորհակալ է պատգամավորների քաղաքական, անձնական վերաբերմունքի համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031