Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար Վ. Պետրոսյանի ներկայացուցիչը պահանջում է կարճել գործի վարույթը

Մայիս 29,2017 19:54

2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործի քննությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ցուցարարին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով, իսկ Վ. Պետրոսյանը հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը  և Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Ս. Մելիքյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը: Նշեց, որ ներկայացված հայցով պահանջում են Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել 2016 թ. մարտի 24-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում իրականացված հավաքի ժամանակ հավաքի բնականոն ընթացքը խախտելու և ներկայացված պահանջը չկատարելու համար:

Վ. Պետրոսյանի ներկայացուցիչն առարկեց ներկայացված հայցի դեմ և պահանջեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը: Ս. Մելիքյանը նշեց, որ կազմվել է վարչական  իրավախախտման վերաբերյալ մեկ արձանագրությունը, որն էլ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերի հետ ներկայացվել է դատարան:

Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:

Մանրամասն` այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031