Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է օրը ցերեկով վառել քաղաքապետարանի լույսերը. «Երկիր Ծիրանին» պատրաստվում է պարզել եւ պատժել չարաշահողին

Հունիս 13,2017 18:48

Այսօր Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը նիստ էր անցկացնում, որտեղ քննարկվեցին ԱՄՆ 28- րդ նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրելու նախաձեռնության հարցը:

Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե իրենց խմբակցության անդամները ինչ-որ առաջարկություն ունեն, ասեն, որովհետեւ մտադիր են համապատասխան կառույցների դիմեն, որ տրամադրեն տարածք՝ արձանի համար, մրցույթ հայտարարվի եւ համապատասխան գումարներ գտնեն, որ իրենց այս նախաձեռնությունը կյանքի կոչեն. «Այսօր արդիական է այս հարցը, որը վերաբերում է եւ աշխարհաքաղաքական գործընթացներին եւ նաեւ մեր կողմից շնորհակալությանը՝ ԱՄՆ ժողովրդին եւ նրանց նախագահին»:

Կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանն ասաց, որ միանշանակ կողմ է, որ արձանը տեղադրվի մայրաքաղաքում. «Հուսանք, որ շուտով արձանի բացումը կտոնենք»:

Խմբակցության բոլոր անդամները վստահեցրին, որ դա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ հույս հայտնեցին, որ որեւէ խոչընդոտ չի լինի:

Օրակարգի երկրորդ հարցը Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքին է վերաբերվում: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նախապես տեղեկանք են պատրաստել իրավիճակի մասին, որը վաղը կտարածեն ԶԼՄ-ներով:

Վաղը «Երկիր Ծիրանին» պատրաստվում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ հարցում ուղարկել, պարզելու, թե որքան են կազմում վարձերը: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Դուք եւ մենք տեսանք, թե օրը ցերեկով ինչպես են այստեղ լույսերը վառվում: Պետք է պարզենք, թե չարաշահումն ում կողմից է թույլ տրվել, ինչու չէ՝ դիմենք համապատասխան ատյաններին, որպեսզի նրանց պատասխանատվության կանչենք»:

Որոշվեց յուրաքանչյուր երեքշաբթի առավոտյան նիստ անել, նաեւ որոշվեց, թե որ կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ է «Երկիր Ծիրանին» պատրաստվում աշխատել: Այն կազմակերպությունների անունները նշվեց, որոնք հանրային իրազեկմամբ եւ կոռուպցիայի կանխարգելմամբ են զբաղվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930