Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգը ընդամենը հարցրեց՝ արդյոք իրավահավասարության սկզբունքը մեզ վրա չի՞ տարածվում»

Հունիս 13,2017 19:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գեւորգը հեռացվեց, որովհետեւ օրինական պահանջ ուներ, իսկ այս դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի է անցանկալի հետեւանքներով»,- Գեւորգ Սաֆարյանին դատարանից հեռացնելու որոշման մասին այս կարծիքին է փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանն է:

«Մենք չենք կարող ակնկալել արդարադատություն, դեռ նախորդ դատական նիստերից պաշտպանական կողմը ցանկանում էր հայտարարություն անել, դատարանը թույլ չէր տալիս, իսկ մեղադրող կողմին հնարավորություն տվեց, Գեւորգը ընդամենը հարցրեց՝ արդյոք իրավահավասարության սկզբունքը մեզ վրա չի՞ տարածվում:

Նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, բայց դա ուղղված էր բոլորիս, որ այլեւս օրենք ու իրավունքներ չպահանջենք»,- ասաց պարոն Պապիկյանը:

Անդրադառնալով իր միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը՝ պարոն Պապիկյանն ասաց՝ նախագահող դատավորը նույնիսկ այն չէր էլ ընթերցել. «Դա վկայում է, որ 0,37 րոպեն, որ ամեն էջի վրա ծախսում էր, այս անգամ էլ չօգտագործեց: Դատավորը չէր տեսել, որ այդ միջնորդության տակ ստորագրել էին փաստաբաններ Պապիկյանն ու Կարապետյանցը, ինքը մերժեց Պապիկյանի միջնորդությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: