Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում

Հունիս 13,2017 20:25

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, համապատասխան հայց ֆուտբոլիստի դեմ ներկայացրել է դատախազությունը, հաղորդում է Euronews-ը: Ըստ այդ տեղեկության՝ 2011-2014թթ. ընթացքում  պորտուգալացի ֆուտբոլիստը պետական գանձարանին պարտք է մնացել 14.7 մլն եվրո:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Ռոնալդուն «գիտակցաբար օգտագործել է 2010թ. ստեղծված կազմակերպությունը՝ Իսպանիայում իր եկամուտը թաքցնելու համար»:

Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը մեղադրվում է ֆինանսական խարդախությունների 4 կետով: Նման մեղադրանքով նա կարող է դատապարտվել 1-5 տարվա ազատազրկման: Նման ֆինանսական խախտումների համար մինչև 2 տարվա ազատազրկումը Իսպանիայում սովորաբար համարվում է պայմանական:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930